Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սան, 15-ամյա Զինա Սիմոնյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` “ինքնասպանության հասցնելը” հատկանիշներով: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Երևանում հուլիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 հատուկ դպրոցի հետնամասում հայտնաբերվել էր 15-ամյա աղջկա դիակ: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի էր ունեցել ինքնասպանություն:
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սանուհու ցած նետվելու առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ