Ինչպիսին է թեյի բաժակն աշխարհի տարբեր երկրներում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում է, թե թեյի բաժակներում որևէ առանձնահատուկ բան չկա:

Երբևէ մտածե՞լ եք, որ թեյ ըմպելու համար նախատեսված բաժակը տարբեր երկրներում կարող է տարբեր տեսք ունենալ: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը դիտել այս լուսանկարները:

 

Կանաչ թեյի այս տեսակն ավանդաբար օգտագործվում է  Ճապոնիայում.

1

Հնդկաստանն ունի  թեյի հարուստ պատմություն: Այս տեսակն ավանդականներից է:

2

Մեծ Բրիտանիայում սև թեյը մատուցվում է շաքարով և կաթով: Այն խմում են օրվա ընթացքում մի քանի անգամ:

3

Թուրքիայում թեյը մատուցվում է սնունդ ընդունելիս: Սև թեյը մատուցվում է առանց կաթի, իսկ շաքարավազն էլ օգտագործվում է ըստ ճաշակի:

4

Անանուխով թեյը բավականին տարածված է Մարոկկոյում: Այնտեղ այս թեյի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան:

5

Հոնգկոնգում ընդունված է սառույցով և կաթով սև թեյը:

6

Սառույցով քաղցր թեյը տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

7

Ռուսաստանում թեյ պատրաստելու համար օգտագործում են թեյի մի քանի տեսակ:

8

Պակիստանում թեյը պատրաստում են այնպես, ինչպես Հնդկաստանում:

9

Թաիլանդում ավանդական թեյը մատուցվում է կաթով և սառույցով:

10

Չինացիները թեյերի պատրաստման տարբեր եղանակներ ունեն: Միայն կանոններին հետևելու դեպքում կարելի է հրաշալի թեյ ստանալ:

11

Եգիպտացիները սովոր են ոչ քաղցր թեյ խմել օրվա ընթացքում: Չինական վարդից պատրաստված թեյը հաճախ մատուցվում է հարսանեկան արարողությունների ժամանակ:

12

Քենիայում հատկապես տարածված են սև թեյի տարբեր տեսակները:

13

Կանաչ թեյն Արգենտինայում մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

14

Քաթարում շատ են սիրում կաթով  թունդ սև թեյը:

15

Մալայզիայում շատ են սիրում խմել կաթով ավանդական թեյ:

16




Լրահոս