Գերմանիայի հատուկ ծառայություններն Ուկրաինայում 50 000 զոհի մասին են հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հատուկ ծառայությունները հայտնում են, որ Ուկրաինայում հակամարտության ողջ ընթացքում զինծառայողների և քաղաքացիական անձանց շարքում զոհերի թիվը հասնում է  50 հազար մարդու, ինչը գրեթե 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները. գրում է  Frankfurter Allgemeine-ը:

«Պաշտոնական թվերը, միանշանակ, չափազանց պակաս են ներկայացվում ու արժանահավատ չեն,- պնդում է Գերմանիայի հատուկ ծառայություններից իրազեկ անձը: – Այսպես, օրինակ, ծանր մարտերից հետո Ուկրաինայի իշխանությունները հաճախ հայտարարում են այն մասին, որ ուկրաինական բանակի կորուստները չեն գերազանցում մի քանի մարդը, սակայն իրականում նման մարտերից հետո զոհվածները տասնյակներով են լինում»:

Ուկրաինական կողմի տվյալներով՝  զոհված զինվորականների թիվը չի գերազանցում 1200-ը, իսկ խաղաղ բնակչության շարքում՝ 5400-ը:  ՄԱԿ-ում իրենց հերթին խոսում են 5358 զոհի մասին, ասվում է հոդվածում:




Լրահոս