Իտալական «Միլան»-ի ղեկավարությունը ակումբի նոր մարզչի հարցում հույսեր չի կապում Ֆիլիպո Ինձագիի հետ և զբաղված է այդ պաշտոնում այլ թեկնածուի որոնումներով: Իտալական Tuttosport հրատարակությունը որպես հիմնական թեկնածու տալիս է Անտոնիո Կոնտեի անունը: Նա այժմ գլխավորում է Իտալիայի հավաքականը:
Հիշեցնենք, որ մասնագետի մոտ վերջերս խնդիրներ են առաջացել Իտալիայի հավաքականի հետ և չի բացառվում, որ նա կարող է հրաժարական տալ:
Ընդհանուր առմամբ՝ «Միլան»-ն անհաջող մրցաշրջան է անցկացրել. 22 տուրից հետո ակումբը 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: