Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Հայաստանին հանձնված ադրբեջանցի զինծառայողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հուլիսի 31-ին այցելել է հայկական կողմին հանձնված ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևին: Այս մասին հայտնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Կարմիր Խաչը մի նամակ է հանձնել Ֆարաջևին և նրանից երկու նամակ ստացել: Ինչպես ավելի վաղ նշել էինք հուլիսի 26-ին Ադրբեջանական ԶՈւ զինծառայող Ֆարաջևը ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հանձնվել էր հայ դիրքապահներին:




Լրահոս