ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատավարձի մասին տեղեկությունները խիստ անձնական են, եւ դրանց հրապարակումը կարելի է դիտարկել որպես «անձնական կյանքին միջամտություն»:Բեկոր Փափազյան. «Ազգային մրցունակության հիմնադրամի» տնօրեն. News.am, 09.02.2011.Դատելով Բ. Փափազյանի 6,2 միլիոն դրամանոց աշխատավարձից`   նա պետք է որ բավական հետաքրքիր անձնական կյանք ունենա: Լիովին կիսելով   պրն. Փափազյանի վրդովմունքը` առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի  պետական միջոցների հաշվին ձեւավորված Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենին  գործուղեն հանրահավաքների, սոցիալական բողոքի տարբեր  ցույցերի, որպեսզի նա բացատրի օրվա հացին անգամ չհերիքող աշխատավարձ ստացող քաղաքացներին, որ նրանց աշխատավարձերի չափը վերաբերում է բացառապես նրանց անձնական կյանքին: Եւ  կառավարությունը, ուղղակի կոռեկտությունից ելնելով, իրեն թույլ չի տալիս տեղեկանալ, թե  որքան է վաստակում տաքսու վարորդը, կանաչի ծախողը կամ բանվորը:




Լրահոս