Այն, ինչ ասվեց Սերժ Սարգսյանի կողմից նույնիսկ ուշացած էր: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Բավականին տեղին էր: Այսինքն, այն ինչ կատարվում էր հանրապետությունում, քաղաքական դաշտում, ամեն ինչ դրվեց իր տեղում, կոչվեց իր անուններով : Թալանչին չի կարող բարերար լինել: ՀՀԿ-ն երբեք բյուջե չի թալանում, թալանում են նրանք, ովքեր հարկեր չեն վճարում», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:
Մանրամասները` տեսանյութում