Armlur.am-ն առաջարկում է ձեր օրվա բաղադրատոմսը: Պատրաստում ենք խմորեղեն՝ «Տորթ-Բաունտի»:
Խմորի բաղադրությունը՝
Ալյուր – 80 գրամ, ձու- 3 հատ, շաքարավազ – 120 գրամ, կակաո – 20 գրամ, փխրեցուցիչ- 1/2 թեյի գդալ, սերուցք – 250-300 մլ (10% յուղայնությամբ): Միջուկի բաղադրությունը՝ կոկոսի փաթիլներ-150 գրամ, կարագ -100 գրամ, շաքարավազ- 100 գրամ, կաթ-230 մլ: Ջնարակի բաղադրությունը՝ կաթ- 160մլ, շաքարավազ-3 ճաշի գդալ, կակաո-2 ճաշի գդալ, կարագ-60 գրամ:
Պատրսատման եղանակը՝
Երեք ձուն շաքարավազով հարել: Ալյուրը, կակաոն և փոխրեցուցիչը առանձին խառնել: Ձվի զանգվածի վրա դանդաղ կերպով լցնել ալյուրի զանգվածը և խառնել:
Թավան կարագով պատել, և այս զանգվածը լցնել մեջը: Դնել 180-190 C ջեռոցի մեջ 20 րոպե:
Կաթսայի մեջ լցնել կաթը, ավելացնել կարագ, շաքարավազ: Դնել կրակի վրա և լավ խառնել:
Երբ կարագը հալի, ավելցնել կոկոսի փաթիլները, մինչև պինդ զանգված դառնա: Խմորը բաժանել երկու մասի, խմորի մեկի վրա լցնել սերուցք, ապա լցնել կոկոսի փաթիլների զանգվածը և խմորի վերևի շերտի վրա նույնպես լցնել սերուցք և դնել կոկոսի փաթիլների զանգվածի վրա:
Ջնարակի պատրաստման եղանակը՝
Կաթսայի մեջ լցնել կաթ, կակաո, շաքարավազը և սերուցք: Դնել կրակի վրա մի քանի րոպե: Ապա տաք ջնարակը լցնել տորթի վրա և այն տարածել: