ՀԱՐՑ. Օրենքով ինձ հասնում է սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն, բայց այնպես է ստացվել, որ այս տարի չեմ օգտվել այդ փաթեթով ինձ հասանելիք գումարից: Ուզում եմ իմանալ, թե ինչ է լինում այդ գումարը: Հնարավո՞ր է, որ դա կուտակվի իմ հաշվին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի գումարը կուտակային բնույթ չի կրում: Փոխհատուցման ենթակա են միայն տվյալ տարում կատարված ծախսերը: Ընթացիկ տարում սոցիալական փաթեթի չօգտագործված դրամական միջոցները բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտին փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, սակայն այս դեպքում չեն ներառվում տվյալ աշխատակցի հաջորդ տարվա փաթեթում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վիճակագրությունն այս առումով հաջորդ տարեսկզբին անկասկած բավական հետաքրքիր ցուցանիշ է ներկայացնելու: Անսպասելիորեն պարզվելու է, որ մեր հազարավոր հայրենակիցներ այդպես էլ չեն հասցրել կամ նպատակահարմար չեն գտել օգտվել իրենց հասանելիք սոցիալական փաթեթից: Տեղի ունենալիքը դարձյալ ստիպում է կրկնել այն, ինչը բոլոր նման առիթներով ենք ասել. նախընտրելին մարդկանց հասանելիքը գումարի տեսքով նրանց հրամցնելն է: