Լուսանկարն արվել է Ստեփանակերտ քաղաքում:
Ստեփանակերտում քաղաքային տրանսպորտի վճարը 70 դրամ է, բայց դրանից մատուցվող ծառայության որակը ոչ միայն չի տուժել, այլեւ հակառակը: Արցախի մայրաքաղաքի բնակիչները ստիպված չեն լինում կանգնած երթեւեկել: Ավելին, քաղաքային տրանսպորտի մեջ անգամ հեռուստացույց կա` քաղաքացիներին հետաքրքիր երթեւեկություն ապահովելու համար: Խոստովանենք, որ նախանձելի է: