Օգոստոսի 12-ին Օմսկում կայացած Սիբիրյան մարաթոնյան վազքի ժամանակ 33 մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Մրցումներն անցկացվել են +37 ջերմաստիճանի պայմաններում: Բժշկական օգնություն է ցուցաբերվել 41 մարդու, որոնցից 33-ը վազքի մասնակիցներ են եղել: Մարաթոնյան վազքին մասնակցել է 14 հազար մարդ: Մրցումներում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուիչ Օլգա Մազուրենոկը: Սիբիրյան մարաթոնը 50 լավագույն մարաթոնների շարքում է: Այս տարի մրցանակային հիմնադրամը կազմել է 1.7 միլիոն եվրո:
33 մարզիկ տեղափոխվել է հիվանդանոց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ