Աբովյան փողոցի ակումբներից մեկում դանակահարություն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները օգոստոսի 12-ին` ժամը 03.50-ին, ծառայություն կատարելիս, Աբովյան փողոցի ակումբներից մեկի հետնամասից ձայներ են լսել և մոտենալով` տեսել են վիճաբանող երիտասարդների, որոնցից մեկն իր ձեռքին եղած դանակը նետել է գետնին: armlur .am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1982 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1991 թ. ծնված Տիգրան Գ.-ն, իսկ 1992 թ. ծնված Հայկ Լ.-ն և 1989 թ. ծնված Հարություն Թ.-ն բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Հետաքննությամբ պարզվել է, որ Էդգար Ս.-ն նշված վայրում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է Հայկ Լ.-ին և Հարություն Թ.-ին ու պատճառել վնասվածքներ: Դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս