Սոբչակը հրապարակել է իր դեռահասության ինտիմ օրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սկանդալային հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը իր մանկության տարիների օրագրից հատվածներ է ցիտել Twitter միկրոբլոգի իր էջում:
“Դեռահասության տարիներին ես շատ էի սիրում Նատաշա Կորոլյովային ու հատկապես “Դելֆինն ու ջրահարսը” երգը: Հայրս մի անգամ քնել էր Կորոլյովայի համերգի ժամանակ, ես ահավոր վիրավորվել էի նրանից”,- պատմել է Սոբչակը:
Սոբչակը նաև խոստովանել է, որ մանկության տարիներին սիրահարված է եղել “Երեք հրացանակներ” ֆիլմի հայտնի հերոս Միխայիլ Բոյարսկու որդուն` Սերգեյ Բոյարսկուն:
Սոբչակը պատմել է. “Երբ Սերգեյը եկավ մեր տուն, նրա հետ մի քիչ համակարգչով խաղացինք, իսկ հետո նա առաջարկեց իրեն ցույց տալ իմ սեքսուալ նկարները: Այդ ժամանակ ես ցույց տվեցի ամենահամեստ ֆոտոներս”:
Ավելի վաղ ևս Սոբչակը չէր թաքցրել, որ անտարբեր չի եղել Սերգեյ Բոյարսկու նկատմամբ և որ նույնիսկ առաջին անգամ հենց նրա հետ է համբուրվել, սակայն այդպես էլ սիրո խոստովանություն չի լսել: Դրա փոխարեն Սերգեյը նրան պատմել է, թե ինչպես է վերելակում համբուրվել մի աղջկա հետ, որին շատ էր հավանել. “Ես ահավոր խանդեցի, բայց միևնույնն է զգացմունքներիս մասին բան չասեցի”,- գրել է Սոբչակը:




Լրահոս