Հայրենական մեծ պատերազմի 100 վետերաններ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Արզնիի առողջարանում: Կառավարությունը դրա համար հատկացրել է 12 մլն դրամ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Վետերանները գնալու են 12 օրով եւ մաս-մաս: Դա արվելու է արագացված ընթացակարգով, որպեսզի բոլորին հանգստի հնարավորություն տրվի»:
ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ