Տղամարդը ինքնասպանություն է գործել նետվելով 7-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ Շերամի 53 շենքի բակում մահացած տղամարդ կա:
Գագիկ Շամշյանը armlur .am-ին հայտնել է, որ նշված հասցե են ժամանել 1,03 ծառայության թիվ 72 բրիգադը, ովքեր արձանագրել են, որ քաղաքացին արդեն մահացել է:  Գ. Շամշյանը հայտնել է, որ նշված շենքը 9-ը հարկանի է, իսկ տղամարդը ընկած է բերանքսիվայր: Նրա գրպանից հայտնաբերել են անձնագիր՝ տրված Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ 53-ամյա Մհեր Մելիքյան անվամբ քաղաքացուն: Շենքի բակում հավաքվածները Գ. Շամշյանին հայտնել են, որ տղամարդը մի քանի շաբաթ առաջ է եկել այս շենք և վարձակալական հիմունքներով բնակվում է 7-րդ հարկում:  Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքից  հերթապահ բաժանմունքից հայտնեցին, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
 




Լրահոս