Սպանություն՝ Աբովյանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 30-ամյա Էդգար Խոջոյանը:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռեւս չպարզված հրազենից  նրան պատճառել է անհայտ անձը: Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս