Իտալական «Ռոմա»-ի ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային:
Վերջին 11 խաղերում ակումբն ընդամենը 3 հաղթանակ է տոնել և Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում առաջատար «Յուվենտուս»-ին զիջում է 9 միավորով:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ մասնագետի ապագան ակումբում կախված է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Ֆեյենորդ»-ի հետ պատասխան խաղից: