ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի մոտ օրերս անցկացված խորհրդակցության ժամանակ խոսք է եղել այն մասին, որ որոշ հիվանդանոցներում ծննդօգնության դիմաց բժիշկները գումարներ են պահանջում, իսկ ԱՆ թեժ գծին էլ «կաշառում են», որ վերջիններս չհրապարակեն ստացված ահազանգերը: Բարձրացված աղմուկից հետո առաջարկ է եղել ստուգել թեժ գծի զանգերի ցանկը: Սակայն Դումանյանն արագ փակել է թեման. «Լավ է, հանգի՛ստ եղեք»: Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ մտադիր չէ այդ գործին խառնվել: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը. «Նման բան չի եղել: Ընդհակառակը, ծննդօգնության հարցը նախարարի ուշադրության կենտրոնում է: Այս օրերին մի քանի հիվանդանոցներում որոշ բժիշկներ ազատվել են աշխատանքից, որոշները՝ նկատողություն ստացել»:




Լրահոս