Երեվանում տղամարդը ընկել է 3-րդ հարկից եվ մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 20-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ,պոլիտրավմաե ախտորոշմամբ շտապօգնության բրիգադը Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 71-ամյա Սերգեյ Շախմուրադյանին, որը, ըստ բժշկի հայտարարության, վայր է ընկել շենքի 3-րդ հարկից:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից, ըստ բժշկի տեղեկանքի` Ս. Շախմուրադյանն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 12.30-ին, Սերգեյ Շախմուրադյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս