Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Կենտրոնական բանկին երկրի շահերին հարված հասցնելու մեջ, այսօր գրում է Hurriyet թերթը:
«Երկրում ինֆլյացիան (գնաճ) կապված է բարձր տոկոսադրույքների հետ, այլ ոչ թե հակառակը»,- ընդգծել է Էրդողանը:
Փետրվարի 10-ին Թուրքիայի նախագահը քննադատության էր ենթարկել Կենտրոնական բանկի ղեկավար Էրդեման Բաշչիի գործունեությունը:
Թուրքիայի կենտրոնական բանկը հունվարի 20-ին նվազեցրել էր հիմնական նվազագույն տոկոսադրույքը 0.5 %-ով՝ հասցնելով մինչ 7.75 %-ի: