Նորք Մարաշում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 21-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Անդրանիկ Խ.-ն և 1991 թ. ծնված Յուրա Ա.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Նորքի 11-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Խ.-ին և Յուրա Ա.-ին դանակով հարվածել է 1991 թ. ծնված Մկրտիչ Ս.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանությունից  հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս