Հայ շախմատիստուհիներ` գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) եւ միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա) իրավունք են ստացել՝ մասնակցելու այս տարվա նոյեմբերից դեկտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք կանանց աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է ՖԻԴԵ-ն:
Այսպիսով, աշխարհի առաջնությունում ելույթ կունենան չորս հայ շախմատիստուհիներ` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Տաթեւ Աբրահամյան եւ Նատալյա Խուդգարյան, գրում է armchess.am: