Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Շրջանառության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծի նախնական տարբերակին դեմ էր ԲՀԿ կուսակցությունը, ով ՓՄՁ ներկայացուցիչների հետ ակտիվ պայքարում էր օրենքի դեմ: Սակայն, փոփոխված տարբերակը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` դրական է:
Armlur.am-ի հետ զրույցում Մելքումյանը համաձայնեց այն կարծիքի հետ, որ այս փոփոխություններին Կառավարությունը գնաց նաև ՓՄՁ ներկայցուցիչների ճնշման արդյունքում: Նա մեզ հետ զրույցում փոքր-ինչ մանրամասնեց օրենքի փոփոխված տարբերակը և դրա դրական կողմերը:
Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ առաջարկվում է ՓՄՁ-ների` 58.35 մլն դրամի շեմը բարձրացնել մինչեւ 113.5 մլն-ի։ Նոր տարբերակի համաձայն` փաստաթղթավորման բացակայության դեպքում՝ նախկին 3,5%-ի փոխարեն, այժմ ՓՄՁ-ները ստիպված կլինեն վճարել 5% շահութահարկ։ Իսկ այն ՓՄՁ-ները, ովքեր կհամաձայնեն կատարել պարտադիր փաստաթղթավորում, կվճարեն 1 % շահութահարկ։
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում