Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կերկարաձգի պայմանագիրն իսպանական ակումբի հետ:
Նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չունեն տարաձայնություններ: Սիմեոնեն կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչը: Նրա տարեկան աշխատավարձը կլինի 6 միլիոն եվրո, իսկ այժմ նա ստանում է 2.5 միլիոն եվրո: