Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնապես հրաժարվել է Իրան մեկնելուց. «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովին Հայաստանից կմասնակցի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այստեղ հետաքրքիրն այն է, որ արեւմտյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Ս. Սարգսյանն ընդունել է Իրանի հրավերը, որից հետո «Ռոյթերս»-ը հանդես եկավ հրապարակմամբ, թե միջազգային պատժամիջոցների պատճառով իրանական բանկերը գործունեություն են ծավալում Հայաստանում: Ասել է թե՝ անուղղակի կերպով նախազգուշացրել էր Հայաստանին՝ Իրանի հետ հարաբերություններում լինել զգուշավոր: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Ս. Սարգսյանը ճիշտ է վարվել, որ հրաժարվել է Իրան գնալ: «Միջազգային այս իրավիճակում Իրան գնալը ճիշտ չէր, մանավանդ որ մենք այդ կազմակերպության լիիրավ անդամ չենք: Եթե նա գնար Իրան, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կլարվեին»,-ասաց նա:
ՃԻՇՏ ԱՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ