ԹՌԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կառավարության հերթական նիստի ավարտից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շտապում էր հեռանալ, կառավարության մոտ հավաքված բողոքողները «հարձակվեցին» նրա վրա: Բողոքի ակցիայի մասնակիցներից մի կին, մոտենալով Թովմասյանին, ասաց, որ արդեն որքան ժամանակ է՝ նախարարությունն իրեն չի ընդունում եւ իր հարցին լուծում չի տալիս: Թովմասյանն էլ ասաց, որ կինը ստում է, եւ արագ հեռացավ: Նախարարի այս պահվածքը վրդովվեցրեց ակցիայի մասնակիցներին, որոնք Թովմասյանի հետեւից սկսեցին բղավել. «Դուք եք միշտ սուտ խոսում, պարո՛ն նախարար»: Իսկ Թովմասյանը չինովնիկին հատուկ անհաղորդ դեմքով նստեց իր մեքենան եւ հեռացավ:




Լրահոս