ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի 167 բնակիչ ունեցող Կողբավան գյուղը թեեւ փոքր է, բայց շատ մեծ խնդիրներ ունի: Բնակիչների խոսքերով, ամենակարեւորը խմելու ջրի խնդիրն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ համայնքի ղեկավար Հովհաննես Քոչարյանը նկատեց, որ. «Գյուղը խմելու ջրի գիծ չունի: Դպրոց ու մանկապարտեզ չունի: Երեխաները հարեւան գյուղի դպրոց են հաճախում: Իսկ խմելու ջրի հարցը լուծում ենք այսպես. գյուղապետարանը ջրի մեծ բակ ունի եւ շաբաթվա մեջ մի օր կարողանում ենք ջուր բերել եւ բաժանել բնակիչներին: Ամեն տանը հասնում է 200-300 լիտր ջուր»: Գյուղապետը ասաց, որ դիմել է եւ Արմավիրի մարզպետարանին եւ ՀՀ կառավարությանը ու դեռ սպասում է պատասխանի. «Գյուղի դիրքը բարձր է, այդ պատճառով ջրի գիծ ունենալը մեծ ծախսերի հետ է կապված: Հզոր նասոսներ են պետք դրա համար, իսկ մենք չունենք՝ ոչ փող, ոչ նասոս»:




Լրահոս