ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պետք է միավորվենք՝ յուրաքանչյուրս իր երկրում»:

Արա Աբրահամյան slaq.am

Եթե Ռուսաստանի հայերի միության ղեկավարն իմանար, որ պուտինյան իշխանությունը, Ռամիլ Սաֆարովի հետ կապված, լռություն է պահպանելու, ավելի հավանական է, որ ինքն էլ լռեր: Զգուշավոր մարդ է Աբրահամյանը, թեեւ զգույշ լինելով ու քիչ խոսելով հանդերձ՝ հաճախ սխալվում է: Տվյալ դեպքում եւ ընդհանրապես հայությունը, իհարկե, պետք է միավորվի, բայց ամեն հայ իր երկիրը չունի, ու այստեղ բոլորովին էլ կարեւոր չէ, թե ով որտեղ է ապրում: Չէ՞ որ եթե հայության հայրենիքը մեկն է, ամեն մեկն իր համար իր երկիրը չի կարող ունենալ, քանի որ բոլորի երկիրն էլ Հայաստանն է: Թեեւ ո՞վ գիտե՝ գուցե Աբրահամյանի համար իր երկիրը Ռուսաստա՞նն է:




Լրահոս