Ըստ ԿԸՀ-Ի նախնական արդյունքների՝ Վանաձորում քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը՝ հավաքելով 21 321 ձայն: ԲՀԿ թեկնածու Էդիկ Կարախանյանի օգտին քվերակել է 13 091, իսկ փաստաբան Կարեն Թումանյանի օգտին՝ 4 249 մարդ: Վանաձորում առաջադրված էր հինգ թեկնածու:
Ստեփանավանում անկուսակցական Միքայել Ղարաքեշիշյանը հավաքել է 6051, Վարդան Գրիգորյանը՝ 879, իսկ ԲՀԿ թեկնածու Սերգեյ Մարգարյանը՝ 768 ձայն: Ախթալայում ՀՀԿ թեկնածու Հայկազ Խաչիկյանը հավաքել է 635, իսկ ՀՀԿ անդամ Սուրեն Թամազյանը՝ 600 ձայն: ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո՝ հինգերորդ օրը: