Որքան գումար է ծախսվել պետբյուջեից վարչապետի` Քուվեյթ կատարած այցի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 11-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Քուվեյթ, այնտեղից էլ Շարմ-Էլ-Շեյխ, որտեղ էլ մասնակցել էր Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային համաժողովի բացմանը:

Armlur.am-ը տեղեկանում է, որ այդ այցը պետբյուջեի վրա բավական թանկ է արժեցել: ՀՀ կառավարության աշխատակազմի և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ պայմանագիր կնքվել է մարտի 9-ին: Ըստ այդ պայմանագրի, մարտի 11-ին Երևան-Էլ Քուվեյթ, մարտի 12-ին` Էլ-Քուվեյթ-Շարմ -Էլ-Շեյխ, մարտի 14-ին էլ Շարմ-Էլ-Շեյխից-Երևան ուղղություններով A319 701 մոդելի ինքնաթիռով 8 ժամ 10 րոպե թռիչք կատարելը պետբյուջեի վրա արժեցել է 23 մլն 500 հազար դրամ:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս էլ վարչապետն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք` Մոսկվա: Այդ այցն էլ արժեցել էր 25 մլն դրամ:




Լրահոս