Ադրբեջանը դիմել է հերթական ագրեսիային և կորուստներ կրելով` հետ շպրտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:

Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս