Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) գործարար եղբայրը` Աբովյանի քաղաքապե՞տ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնին հավակնողների թիվը գնալով մեծանում է: Մեր տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր:

Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն էլ սպասում են ՀՀԿ-ի որոշմանը, կախված նրանից, թե ՀՀԿ-ն ում կառաջադրի քաղաքապետի պաշտոնում, ըստ այդմ էլ ավելի հստակ կդառնան իրենց անելիքները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս