Իտալիայում Ջորջ Քլունիի ծննդյան կապակցությամբ հատուկ օրենք է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի իշխանություններն արգելել են նավակներ կայանել Ջորջ Քլունիի վիլլայից 100 մետր հեռավորության վրա: Այն գտնվում է Կոմո լճի ափին: Նա, ով կխախտի արգելքը, կտուգանվի 500 եվրո, հայտնում է La Stampa-ն:

Տեղի իշխանությունները նման որոշում են կայացրել Քլունիի ծննդյան նախօրեին, որը դերասանը պատրաստվում է նշել մայիսի 6-ին իր առանձնատանը: Հանրահայտ դերասանը մտավախություն ունի, որ այդ օրը կենթարկվի երկրպագուների ու պապարացիների հարձակմանը:

Ուշագրավ է, որ Իտալիայի իշխանություններն առաջին անգամ չէ, որ օրենքներ են ընդունում հատուկ Ջորջ Քլունիի համար: Այսպես, Վենետիկում Ամալ Քլունիի հետ հարսանիքի ժամանակ ոստիկանությունն անվտանգության ուժեղացված միջոցառումներ է ձեռնարկել, որպեսզի երկրպագուներին թույլ չտա խափանել ամուսնության արարողությունը:




Լրահոս