Newmag.am-ը գրում է. Քիմ Քարդաշյանի այցն այս օրերի ամենասպասված իրադարձությունն է: Երեկ Հայաստան են ժամանել նրա ներկայացուցիչները, ինչը հաստատում է, որ Քիմը և իր ընտանիքի անդամներն ժամանելու են Երևան:
Newmag.am-ի հավաստի աղբյուրները նշում են, որ նա ընտրել է հյուրանոցի, բնականաբար, ամենաթանկ` «նախագահական» համարը, ինչպես նաև մի քանի այլ բարձր կարգի համարներ: Համարները հագեցած կլինեն անլար գերարագ ինտերնետով, մի քանի հեռուստացույցով, հանգստի առանձնացված սենյակով, մեծ «king» չափի մահճակալով, բազմոցներով ու նվազագույնը երկու լոգարանով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում