ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը, որի շրջանակներում կկայանա կազմակերպության անդամ երկրների Զինված ուժերի ռազմական հետախուզությունների պետերի հանդիպումը, իր աշխատանքն է սկսել Տաջիկստանի հյուսիսում:
Նիստի ժամանակ կվերլուծվեն ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության շրջանակում մարտահրավերներն ու սպառնալիքները:
Տաջիկստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ֆարիսուն Մահմադալիևի խոսքերով, նիստին, որն ընթանում է Կայրկում կուրորտային քաղաքում, մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները: