Վարչապետի հետ հանդիպումը կայացել է Քիմ Քարդաշյանի նախաձեռնությամբ. ուշագրավ մանրամասներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր armlur.am-ը, այսօր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա հետ Հայաստան ժամանած քրոջը Հայաստանում ընդունել են կառավարության մակարդակով: Armlur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել վարչապետ Հովիկ Աբրահամյան-Քարդաշյան քույրեր հանդիպումից:

Ինչպես հայտնում են մեր հավաստի աղբյուրները, 15:00-ին սկսված և 30 րոպե տևած հանդիպումն ընթացել է բավականին ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Հանդիպման ընթացքում Քիմ Քարդաշյանն իրեն համեստ և զուսպ է պահել:

Տեղեկացնենք, որ հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կառավարարության մի շարք աշխատակիցներ:

Ի դեպ, armlur.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը կայացել է հենց Քիմ Քարդաշյանի նախաձեռնությամբ, իսկ կազմեկերպչական աշխատանքներով զբաղվել է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող Զարգացման հայկական գործակալությունը: Այս կառույցը զբաղվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կառավարության մի խումբ աշխատակիցներ ամերիկահայ աստղին խնդրել են ինքնանկար` սելֆի անել իրենց հետ: Քիմը որևէ մեկի խնդրանքը չի մերժել:

armlur.am-ի թղթակիցը նկատեց, որ Կառավարությունից դուրս գալիս Քիմ Քարդաշյանի կրծքին անմոռուկ էր փակցված, իսկ ձեռքին կար Կառավարության տարբերանշանով նոթատետր և գրիչ` թերևս, որպես հուշանվեր:




Լրահոս