Ինչպես և սպասելի է, Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում թիվ մեկ թեման հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի այցն է Հայաստան: Նրա այցին անդրադարձավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք Քիմ Քարդաշյանի այցից, պատգամավորը նշեց.
«Ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են հետը: Բայց չեմ էլ ուզում, որ ուռճացված տեսք ստանա այս ամենը: Հիմա հայ է, եկել է իր հայրենիքը»:
Ռուստամյանը նշեց, թե այստեղ կարևորություն է ներկայացնում Քիմ Քարդաշյանի ճանաչվածությունը և դրա ճիշտ օգտագործումը Հայոց ցեղասպանության մասին աշխարհին հայտնելու համար: