Նման վատ մարզավիճակ չեմ ունեցել. Ռաֆայել Նադալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսիստ  Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ իր ներկայիս մարզավիճակն ամենավատն է, որով նա երբևէ մոտեցել է հողածածկով մրցումներին։

«Մրցաշրջանի այն հատվածին, երբ սկսվում են հողածածկի մրցումները, հավանաբար, երբեք նման վատ մարզավիճակ չեմ ունեցել: Վարկանշային աղյուսակում 5-րդն եմ, և թվում է, թե հետագայում միայն նահանջելու եմ։ Եթե չկարողանամ կրկնել հաջող ելույթներս, բավականին կնահանջեմ»,– նշել է նա:




Լրահոս