Սեպտեմբերի 28-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ստուգայցի ժամանակ, Արփա գետում էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսություն կատարելու պահին բռնվել եւ բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Համլետ Պ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե արգելված եղանակով Համլետ Պ.-ի կողմից ապօրինի որսած 35 ձուկը եւ մարտկոցը առգրավվել են: Կատարվում է հետաքննություն: