Աշխարհի ամենակրոնապաշտ երկրների շարքում Հայաստանը երկրորդն է. The Telegraph (աղյուսակ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ աշխարհում մարդկության 2/3-ն իրեն համարում է կրոնապաշտ, այս մասին են վկայում WIN/Gallup International-ի անցկացրած հարցման արդյունքները: Ընկերությունը հարցում է անցկացրել 65 երկրներում 64.000 մարդկանց շրջանում, գրում է The Telegraph-ը: Համաձայն անցկացված հարցման,  ամենակրոնապաշտ երկիր է համարվում Թայլանդը, որտեղ հարցվածների 94%-ն ասել է, որ հավատացյալ է և միայն 1%-ն է իրեն աթեիստ համարել:

Հարցման արդյունքների համաձայն՝  ամենակրոնավոր երկրների շարքում երկրորդ հորիզոնականում Հայաստանն է: Այստեղ հարցվածների 93 %-ն իրեն հավատացյալ է համարում, երդվյալ աթեիստ են իրենց համարել հարցվածների միայն 2%-ը: Այս հորիզոնականը Հայաստանի հետ կիսել են նաև Վրաստանը, Բանգլադեշն ու Մարոկկոն:

Ադրբեջանը տարածաշրջանի ամենաքիչ կրոնապաշտ երկիրն է: Այստեղ իրենց հավատացյալ են համարում հարցվածների միյան 34%-ը, իսկ աթեիստ՝ 54%-ը:

Ամենաքիչ կրոնապաշտ երկրների հնգյակում են հայտնվել Նիդերլանդները (26%), Չեխիան (23%), Շվեդիան (19%), Ճապոնիան (13%) ու Չինաստանը (7%):

1




Լրահոս