Հոկտեմբերի 1-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վեդի քաղաքի կենտրոնական գազալցակայանի մոտակայքում՝ էլ. ենթակայանում: Դեպքի վայր է մեկնեկլ մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել` 09.14-ին: “Շեն կոնցեռն” ՓԲԸ-ին պատկանող տարածքում` էլ. ենթակայանում, ամբողջությամբ այրվել է տրանսֆորմատորը` մալուխներով: