Կապանի հարկայինի նորանշանակ պետը Վարդան Այվազյանի ազգականն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունում կատարվող ռոտացիոն փոփոխությունների շրջանակներում Կապանում հարկայինի պետ է նշանակվել Արթուր Այվազյանը: «Նշանակվել է փետրվարին, համակարգի հին եւ փորձառու աշխատակիցներից է»,- հայտնեցին  նախարարության լրատվականից: Ա. Այվազյանը հարկային է մտել 2000թ. մարտին:

Տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ իրավաբանական վարչության պետի տեղակալ, դատական ակտերի կատարման բաժնի պետ, Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ, սակայն առավել հայտնի է ոչ թե աշխատանքային որակներով, այլ նրանով, որ ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար եւ օլիգարխ Վարդան Այվազյանի ազգականն է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս