Բենզեման բաց կթողնի հաջորդ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք «Ատլետիկո»-ի հետ պատասխան խաղը:

Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ատլետիկո»-ի հետ առաջին խաղում Բենզեման հարված է ստացել ծնկին: Նա մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը, բայց ցավ է զգացել և չի կարողացել ավարտել այն:

Բենզեման բաց կթողնի Լա լիգայի շրջանակներում կայանալիք «Մալագա»-ի հետ առաջիկա խաղը:




Լրահոս