ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովը տեղի կունենա նոյեմբերի վերջերին կամ դեկտեմբերի կեսերին, որի ընթացքում կորոշվի, թե ով է լինելու «Դաշնակցության»՝ ՀՀ նախագահի թեկնածուն: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից: «Հանրապետության նախագահի ընտրության հարցը կուսակցությունները պարտավոր են որոշել իրենց բարձրագույն ժողովներում»,-վստահեցրեց Աղվան Վարդանյանը:
ԿՈՐՈՇՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ