Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը` ռեժիմի հետագա ապօրինի քայլերի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիմն իր ներկայացուցիչների բերանով հավաստում է, որ ծրագրում է առաջիկա օրերին շարունակել անօրինական քայլերն ու ապօրինի ձերբակալությունները Հիմնադիր խորհրդարանի և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամների նկատմամբ:

Հայ ժողովրդի դարավոր երազանքի մասին են խոսում մարդիկ, որոնք իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին, սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կամ ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այս ռեժիմի կողմից նման քայլերն իրականում նպատակ ունեն ձախողել առողջ ու կենսունակ Հայաստանի կայացումը, որը հայ ժողովրդի երազանքի իրականացման միակ երաշխիքն է:

Ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելու պահանջ առաջ քաշելը թե՛ քաղաքական, և թե՛ իրավական առումով առնվազն անհեթեթություն է, քանի որ հանրահավաք անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով:

Ռեժիմի կողմից ցանկացած հակաօրինական քայլ և քաղաքական բռնադատություն չի կարող կասեցնել շարժման ընթացքը:

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն




Լրահոս