Հոկտեմբերի 4-ին ժամը 23.30-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագետ գյուղում` “Թուֆենկյան” հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:
Դեպի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության փրկարական ջոկատը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Օպել” մակնիշի 30 SU 912 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Փամբակ գետը, Ինչից Էդուարդ Գևորգյանը, մինչ փրկարարնեի կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: