Բրեդ Փիթ ու Անջելինա Ջոլի զույգը, որին լրագրողներն անվանում են Բրանջելինա, պատրաստվում է որդեգրել ևս մեկ երեխա:
Աստղային զույգի գործընկերներից մեկի տեղեկությունների համաձայն՝ ընտանիքի նոր անդամ է դառնալու սիրիացի փոքրիկը. հայտնում է Express-ը: Ինչպես լրագրողներին պատմել է զույգի հետ սերտորեն համագործակցող աղբյուրը, փոքրիկի որդեգրումը տեղի կունենա մինչև ամռան վերջ:
Եթե դա տեղի ունենա, Փիթն ու Ջոլին արդեն 7 երեխա կունենան: Այժմ աստղային զույգն ունի իր 3 սեփական երեխա և 3 որդեգրված երեխա: