«ԱՆՈՐԱԿ ԿԱՊ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի սահմանամերձ Շվանիձոր համայնքի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում դժգոհեցին «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի ծառայություններից: Ըստ նրանց՝ կապի անորակությունը հաճախ դառնում է հիվանդությունների պատճառ: «Վիշկան շատ ցածր է, կապն էլ՝ անտանելի: Տանը անտենա չի տալիս, ստիպված ենք լինում գնալ, դրսում խոսել: Դե, հիմա ոչինչ, սարսափելին ձմռանն է, երբ հաղորդակցվելու համար ստիպված ես դրսում կանգնել: Ձմռանը մեր հիվանդությունների հիմնական պատճառը դա է դառնում»,-դժգոհեց Շվանիձորի ղեկավար Հովհաննես Օհանյանը:  
Փորձեցինք տեղեկանալ, թե ինչ աշխատանքներ է տանում «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը Շվանիձոր համայնքում կապի որակի բարձրացման ուղղությամբ: «Դրանք տեխնիկական խնդիրներ են, կուսումնասիրենք, կասենք»,-ասաց «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Վահե Իսահակյանը:




Լրահոս