Սա է ԵԽ-ի իրական կեղծ ժողովրդավարական դեմքը. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵԽԽՎ-ում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հելսինկյան կոմիտեի և Մարդու Իրավունքների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր լսումներ՝ «Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները» թեմայով:

«ԵԽԽՎ-ում կազմակերպված նման լրջագույն լսումներին ԵԽ անդամ որևէ երկրի պատգամավոր, այդ թվում նաև՝ ադրբեջանական պատվիրակության որևէ պատգամավոր ներկա չէր:

Լսումներին հրավիրված էր ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա և Արիֆ Յունուսուֆների դուստրը, ով պատմեց իր ծնողների հանդեպ Ադրբեջանում իրականացվող բռնությունների մասին: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են նաև Ադրբեջանում բազմաթիվ այլ քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն»: Այս մասին ասված է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Ն. Զոհրաբյանի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի նախագահ Սուայր Բելհասենը առաջարկել է ԵԽԽՎ-ում անել հնարավորը՝ ադրբեջանական պատվիրակության իրավասությունները դադարացնելու համար:

«Խավիարային դիվանագիտություն» հայտնի վերլուծության հեղինակներից մեկը ևս առաջարկել է ԵԽԽՎ-ում հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու և քննարկելու համար:

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշե. է «Հարգելի գործընկերներ, այսօր այստեղ քննարկվում է լրջագույն մի հարց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը, և նման կարևորագույն հարցի քննարկմանը ներկա չեն ոչ միայն ադրբեջանական պատվիրակության անդամները, այլև այս հարցը, պարզվեց, չի հետաքրքրում նաև եվրոպական որևէ երկրի ազգային պատվիրակության գեթ մեկ պատգամավորի: Մինչդեռ, եվրոպացիներից որևէ մեկը ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում խոսելու մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է մեկ բան՝ սա է Եվրոպայի Խորհրդի իրական ժողովրդավարական դեմքը՝ կեղծ ժողովրդավարական դեմքը: Ես այլևս ավելացնելու ոչինչ չունեմ»:

Իսկ արդեն լիագումար նիստի ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը նույն հարցն ուղղել է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ ասելով, որ այսօր գրեթե դատարկ դահլիճում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի քննարկումը խոսում է ԵԽ-ի, որպես երեսպաշտ կառույցի իրական դեմքի մասին: Ի պատասխան հայ պատգամավորի, ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է. «Այն, ինչ տեղի է ունեցել այսօր՝ ես չեմ կարող մեկնաբանել: Սակայն, դուք գիտեք, որ մենք ստեղծել ենք հատուկ հանձնաժողով՝ այդ հարցը քննարկելու համար, և Վենետիկի հանձնաժողովի հետ ևս աշխատում ենք՝ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար:

Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք գործողությունների ծրագիր Ադրբեջանի հետ կապված, չնայած, մենք ևս այսօրվա քննարկմանը ներկա չենք եղել»:




Լրահոս