Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա թաղամասի հրապարակներից մեկին տրվել է «Հայոց ցեղասպանության զոհերի հրապարակ» անվանումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նաև նշենեք, որ Բաբ Թուման քրիստոնեական թաղամաս է:
Արմեն Պետրոսյանը նաև հրապարակել է փակցված ցուցանակի լուսանկարը, որի աջ հատվածում հակիրճ ներկայացված է տեղեկություն 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին: